Բունդեսթագում վախենում են Երրորդ աշխարհամարտի սկսվելուց՝ Կիեւին զենք մատակարարելու պատճառով
Ուկրաինային ծանր սպառազինության տրամադրումը եւ ուկրաինացի զինծառայողների ուսուցումը մեծացնում են Երրորդ համաշխարհային պատերազմի վերսկսման ռիսկերը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի ձախ կուսակցությունից պատգամավոր Սեւիմ Դագդելենը Global Times չինական թերթին տված հարցազրույցում:
Քաղաքական գործչի տվյալներով՝ այդ մտահոգությունը կիսում է Գերմանիայի բնակչության երկու երրորդը։
«Նպատակը Ռուսաստանին երկարաժամկետ հեռանկարում թուլացնելն է, եւ դրան հասնելու համար Արեւմուտքը պատրաստ է ընդունել տասնյակ հազարավոր մահեր եւ անսահման տառապանքներ, ինչպես նաեւ Ուկրաինայի ոչնչացումը», — նշել է նա:
Ինչպես պնդում է Դաղդելենը, Վաշինգտոնը պատրաստ է պայքարել «մինչեւ վերջին ուկրաինացին՝ Ռուսաստանի պարտության համար», սակայն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերը չեն համընկնում: Ուկրաինայի իրադրության կարգավորման համար անհրաժեշտ են լուրջ դիվանագիտական միջոցներ, կարծում է նա:
Դաղդելենը ՆԱՏՕ-ն անվանել է «աշխարհի խոշորագույն ռազմական մեքենա» եւ կոչ է արել անվտանգության ճարտարապետություն ստեղծել Եվրոպայում, որը կներառի բոլոր եվրոպական երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը: