Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը բախվել է ЗиЛ-ին. վարորդի մոխրացած դին փրակարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 2-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ուեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 90 AL 090 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ЗиЛ մակնիշի 03 LL 529 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը, հրամանատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: