Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 19-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ բնակավայրերի գազասպառողների, «Վ.Կ. Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի, «Մել Մետալ» և «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մեկտեղ տեղեկացնելով, որ հուլիսի 18-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների գազամատակարարումը: