Էրդողանը կարող է չկանգի ՆԱՏՕ-ի կողքին՝ Ռուսաստանի դեմ վերջինիս պատերազմի դեպքում
Էրդողանը կարող է չկանգի ՆԱՏՕ-ի կողքին՝ Ռուսաստանի դեմ վերջինիս պատերազմի դեպքում։ Նման կարծիք է հայտնել the American Conservative պարբերականի մեկնաբան Դուգ Բանդոուն։
«Անկարան ռուսական զենք է գնում, խոչընդոտում է Սեւ ծովում ՆԱՏՕ-ի դաշնակիցների ռազմածովային գործողություններին եւ դիմադրում Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։ Դաշինքի անդամներից ով կարող է վստահ լինել, որ Էրդողանի վրա կարելի է հույս դնել, եթե կազմակերպությունը հայտնվի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ»,- գրում է հոդվածի հեղինակը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ - ն և ՆԱՏՕ-ի մնացած մասը պետք է դադարեցնեն սիրաշահել Թուրքիային։
Ավելի վաղ Vatan կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալին հայտարարել էր, որ թուրք ժողովուրդը «ապստամբում է» Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ:
Aydınlık թերթը հայտնել է, որ Vatan կուսակցությունը լայնածավալ արշավ է սկսել ՆԱՏՕ-ից դուրս գալու ուղղությամբ:
Մայիսի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան չեղյալ է հայտարարել եւ հետաձգել Է ՆԱՏՕ-ի մի շարք զորավարժություններ՝ կապված Սեւ ծով ռազմանավերը թույլ չտալու մասին Մոնտրեի կոնվենցիայի դրույթների հետ: