Սևանից Երևան ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հուլիսի 13-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։
Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը:
Ավելին՝ այստեղ