72-ամյա կնոջ սպանության հետքերով. տեղի ունեցածը մայրասպանություն էր (տեսանյութ)
2017 թվականի հունիսի 18-ին Մարտունի քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն քաղաքի 47-ամյա բնակիչն իրենց տանը հարձակվել է մոր վրա:
Բնակարանի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին, ով, նախնական տվյալներով, խեղդամահ է արվել էլեկտրամալուխով:
Կնոջ պարանոցին հայտնաբերվել է ձգված մալուխ, ծնոտի շրջանում՝ անհարթ եզրերով մինչև ծնոտոսկրը բաց վնասվածք:
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել որդին: