Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Զինված խմբի «լակմուսը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ ուժայինները Երևանում մեծ շուքով իրականացրեցին, այսպես կոչված զինված խմբի վնասազերծումն ու ձերբակալումը։ Այն ժամանակ, հաշվի առնելով սպասվելիք սահմանադրական փոփոխությունները, գրեթե ոչ ոք չհավատաց այն ամենին, ինչ ներկայացրեց իշխանությունը։ Չենք կարծում, թե հավատացողների թիվն առանձնապես աճել է։ Դեպքից անցել է մեկ տարի, սակայն ԱԱԾ–ն դեռ որևէ հստակ ու հոդաբաշխ տեղեկություն չի տվել զինված խմբի հիմնական նպատակների մասին։ Մեկ լսում ենք լուրեր առ այն, որ նրանք պատրաստվում էին պայթեցնել նախագահի ինքնաթիռը, հաջորդ դրվագում ներկայանում են որպես խիստ հայրենասերներ, որոնք պատրաստվում էին սահման գնալ, երրորդ դրվագում ՝ չէին թողնելու Ղարաբաղ ծախեն։
Ինչևէ, թողնենք այս հակասական տեղեկությունները և գանք բուն թեմային։ ԱԱԾ–ն իր տեղեկություններով իրապես խճճեց հայ հասարակությանը, գործի մեջ ներառելով իսպանահայի, կանանց, կաթոլիկ պաստորի, նախկին փոխնախարարի, ազատամարտիկների և այլն։ Կարել է ասել, հասարակության բոլոր խավերը ներկայացված են այս խմբում կամ խմբի հետ առչնվող գործերում։ Ասել, թե ԱԱԾ–ն անում է դա չգիտակցված, առնվազն ծիծաղելի կլինի։ Գործի շրջանակներում ստեղծվել է իրավիճակային քաոս, իսկ որպես կանոն ՝ քաոսում կառավարում են ուժայինները, դա կլինի ԱԱԾ թե ԿԳԲ, անվանումն էական չէ։ Միայն վերջերս այդ կառույցը հայտարարեց, որ գործում ներգրավված անձանց թիվը հասնում է շուրջ երեք հարյուրի։ Հասարակությունը գիտի նրանցից առավելագույնը տասին։ Բայց քաղաքացու մոտ պարզ հարցադրում է առաջանում, թե ովքեր են այն մնացածները, որոնք կուզենային այս երկրում հեղաշրջում անել և խառնաշփոթ ստեղծել։ Այս ֆոնի վրա, Շիրխանյանի չկայացած ասուլիսի աճպարարությունները և խմբի պարագլխի արդեն իսկ հակասական ցուցմունքները, էլ ավելի հետաքրքիր են դարձնում իրավիճակը։ Ասել կուզե, գործ ունենք խորքային մի մեխանիզմի հետ, որն ԱԱԾ–ն կարող է օգտագործել ինչպես արտաքին ցուցադրության, այնպես էլ ներքին սպառման հետ կապված։ Մեզ սույն դրվագում առավել հետաքրքրական է ներքին սպառումը։ Նախ ծիծաղելի է հատկապես նշվող գումարի չափը, որով Հայր Անտոնը ֆինանսավորել է այսպես ասած զինված խմբին. 70000 դոլլար։ Եթե այդչափ գումարը բավականացներ հեղաշրջում անելու, ապա Հայաստանում, վաղուց արդեն, յուրաքանչյուր երրորդ միջին ձեռնարկատեր մի քանի հեղաշրջումներ արած կլիներ։
Մյուս կողմից, այս գործը դարձել է դագանակ նախկին իշխանավորների կամ իշխանությունից նեղացածների գլխին։ Եթե գործում ներգրավվել է 300 մարդ, ապա նրանցից յուրաքանչուրը կարող է ցուցմունք տալ ինչ–որ նախկին կամ ներկա պաշտոնյայի անունը շրջանառելով։ Այստեղ էական չէ արդեն, թե այդ նախկինն ու ներկան կապ ունե՚՞ն, թե ոչ։ Էականը դրվագի էֆեկտն է, և այդ անձին նախազգուշացնելը։ Այսպես եղավ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի դեպքում։ Լրատվամիջոցներին, չգիտես որտեղից հասանելի դարձավ նախաքննական գաղտնիք, որի կերտմանը մասնակցում էին երեք անձ ՝ քննիչը, Շիրխանյանը և Հայր Անտոնը։ Եթե վերջին երկուսի պարագայում ինֆորմացիա ստանալը ավելի բարդ է, ապա մնում է քննիչը։ Այս դեպքում ԱԱԾ–ն պետք է առնվազն հետաքննություն սկսեր առ այն, թե որտեղի՞ց այդ տեղեկությունը հայտնի դարձավ ԶԼՄ–ներին։ Սակայն ԱԱԾ–ն նման հայտարարությամբ դեռևս հանդես չի եկել, ինչը կարող է նշանակել, որ կառույցը վերահսկում է վիճակը կամ կառույցին ձեռնտու է այս վիճակը։ Օհանյանի դեպքը կարծում ենք, միակը չի լինի և ԱԱԾ–ն ցանկացած պահի կարող է օգտագործել այս գործը` ամենատարբեր անձանց ներգրավվելու համար: Սա ցանկացած պահի կարող է դիտարկվել ոչ միայն ներքին սպառման ու զսպման աղբյուր, այլ նաև, հաշվի առնելով ենթադրյալ խմբի ենթադրյալ ղեկավարի հակասական ցուցմունքները, կարող է ըստ հայեցողության օգտագործվել արտաքին ամենատարբեր բևեռների դեմ։ Վայհայրենասիրական պաթոսը հուշում էր, որ դավադրության տեսությունների սիրահարները պետք է ի սկզբանե խոսեին ադրբեջանաթուրքական կամ մասոնական հերթական խարդավանքի մասին, բայց այդ լուրերը միանգամից կորան լրահոսում։ Այսինքն, կարող է աշխատել ավելի լուրջ նպատակներով օգտագործելու գործոնը։ Թե ի վերջո, երբ այս գործը կհասնի դատարան ու ինչ հետևանքներ կունենա, ցույց կտա ժամանակը։ Բայց այն, որ սա դարձել է արդեն ժամանակակից թրիլլերին բնորոշ հատկանիշներով օժտված գործ, կարծես ոչ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս։ Սպասենք հաջորդ սերիային, որը կարծում եմ կլինի առավել հուզական ու դրամատիկ, քան նախորդներն էին։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: