Անջելինա Ջոլին դստեր հետ Հռոմում մասնակցել է Måneskin֊ի համերգին (լուսանկարներ)
Անջելինա Ջոլին իր դստեր՝ Շայլոյի հետ միասին ներկա է եղել Հռոմում կայացած Måneskin֊ի համերգին, որով իտալացի ռոքերները բացել են իրենց առաջին համաշխարհային շրջագայությունը՝ Loud Kids խորագրով: Երաժիշտներն իրենց հիթերը կատարել են Circus Maximus-ում՝ հազարավոր հանդիսականների առաջ: Հիշեցնենք, որ Ջոլին մեկնել է Իտալիա՝ աշխատելու իր նոր՝ Without Blood ֆիլմի վրա, որտեղ գլխավոր դերը խաղում է Սալմա Հայեկը։ Այնուամենայնիվ, աշխատանքի ընդմիջմանը հոլիվուդյան դերասանուհին և նշված ֆիլմի ռեժիսորը ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ։
Ջոլիին վերջերս նկատել են դուստրերի՝ Զահարայի և Վիվիենի հետ զբոսնելիս։ Այնուամենայնիվ, ամենից շատ պապարացիները նկատում են 16-ամյա Շայլոյին, ով հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում՝ պարելու հանդեպ ունեցած իր կրքի պատճառով։