Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

«Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, ով Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին երեք տղա երեխաներով». Ավետիք Չալաբյանի խոսքը դատարանում

Մամլո հաղորդագրություն

Անհապաղ հրապարակման համար

11 հուլիսի, 2022, Երևան

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ։ Կիրակի օրը` ս.թ. հուլիսի 10-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյաի) հրապարակեց իր որոշումը, որով մասնակի բավարարեց վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած կալանքի երկարաձգման միջնորդությունը։ 

«Ես ինչպե՞ս կարող եմ վարույթին խոչընդոտել, եթե վարույթն ավարտել եք: Ի՞նչ կարող եմ ես անել: Եթե դուք վարույթն ավարտել եք, ուրեմն դատախազի կողմից առաջարկված գորոծողությունները փաստացի արավտել եք, արդեն չկա որևէ տրամաբանական գործողություն, որին ես կարող եմ խոչընդոտել: Իմիջայլոց, ոչ էլ ցանկություն ունեմ: Այս գործի նյութերը բավարար են, որովհետև այս գործի նյութերը ցանկացած խելամիտ դատարանում ի վերջո կբերեն իմ արդարացման, այս քայլերը հերթով կբերեն նրան, որ հանցակազմը բացակայում է»,-կալանքի երկարացման դռնբաց նիստում իր ավարտական ելույթի ժամանակ ասել է Ավետիք Չալաբյանը

Նշենք, որ ավելի վաղ Ավետիք Չալաբյանի կալանքը երկարաձգելու համար հապճեպ միջնորդություն էր ներկայացվել դատարան այն բանից հետո, երբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չէր հաստատել գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել էր նախաքննության մարմին` նախաքննությունը շարունակելու ցուցումով։

«Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, որը հինգ ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, երկու բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, մեծ ընտանիքի հայր է, չորս երեխաների հիմնական կերակրող, երկու տարեց ծնողների խնամակալ: Գրել եք այս ամենը ընդհամենը գրելու համա՞ր: Ո՞նց ես կարող եմ փախուստի դիմել: Ինքս ինձանից ես կարո՞ղ եմ փախուստի դիմել: Մի մարդ, որ Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին երեք տղա երեխաներով: Մեր երկրի բնակչության զգալի մասը իր երեխաների փախցնում է: Երեք տղա երեխաներով Հայաստան եմ վերադարձել, որ փախնե՞մ Հայաստանից»,-ասել է Ավետիք Չալաբյանը, հավելելով, որ այս միջնորդությունը ցանկացած երկրում իրավական պրակտիկայում ուղղակի զավեշտ կլիներ

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որը վերաորակման է ենթարկվել ու մեղմացել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քեական օրենսգրքով

«Ավետիք Չալաբյանը գործող իշխանությունների քաղաքական պատանդն է, իսկ դատարանները դրանց կատարածուները: Քննիչն իր բերանով երեկ հաստատեց, որ Ավետիք Չալաբյանը պետք է մնա կալանքի տակ միայն նրա համար, որ ինքն ու դատախազը հանգիստ , առանց վռազելու գործն ուղարկեն դատարան և ընդունեց, որ որևէ այլ քննչական գործողություն չունեն անելու, ասել է թե` Ավետիք Չալաբյանը շարունակելու է գտնվել կալանքի տակ գործը դատարան ուղարկելու հիմքով»,-ավելի վաղ հայտարարել էին Չալաբյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը:

Ավետիք Չալաբյանի ազատության համար ամիսներ շարունակ պայքարում են լայն հասարակության տարբեր խմբեր` ակցիաներով, ստորագարահավաքներով և օրենքով սահմանված բոլոր միջոցներով կոչ անելով ազատել Ավետիք Չալաբյանին