Լեհերի մեծամասնությունը կողմ է արտահայտվել ԱՄՆ զինվորականների ներկայությանը
Լեհաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունը սատարում է երկրում ԱՄՆ զինվորականների տեղակայմանը մշտական հիմունքներով: Այդ մասին վկայում են Estymator ընկերության՝ կիրակի օրը հրապարակված հարցման տվյալները, որն անցկացվել է DoRzeczy.pl պորտալի համար։
Լեհաստանում ԱՄՆ զինվորների ներկայությանը «միանշանակ աջակցություն» է հայտնել հարցվածների 54,6 տոկոսը: «Ավելի շուտ աջակցում եմ» տարբերակն ընտրել է հետազոտության մասնակիցների 31,1 տոկոսը։ Դեմ է արտահայտվել հարցվածների 6,8 տոկոսը, 2,3 տոկոսը «վճռականորեն դեմ է եղել»:
Հետազոտությունն անցկացվել է հուլիսի 5-6-ը CATI (computer assisted telephone interview) մեթոդով՝ 1100 մարդու ներկայացուցչական ընտրանքի ժամանակ։