Իվան Ուրգանտը 6 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդես է եկել որպես հաղորդավար
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո «Երեկոյան Ուրգանտ» ծրագիրը դադարեցվել է, ինքը՝ հաղորդավար Իվան Ուրգանտը, որոշ ժամանակով լքել էր երկիրը։ Սակայն օրերս Ուրգանտը վերադարձել է իր սովորական գործունեությանը՝ հաղորդավարությանը:
Հայտնի շոումենն այսօր մասնակցել է «Ընկերներ» կազմակերպության տոնակատարությանը, որը բաժանել է Procharity ինտելեկտուալ կամավորական մրցանակները, գրում է riafan.ru-ն։
Ուրգանտի ընտրությունը պատահական չէ. նա երկար տարիներ եղել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, երկար տարիներ՝ որպես հաղորդավար, մասնակցել է միջոցառումներին։ Օրինակ՝ անցյալ տարի նա միջոցառումը վարել է Քսենյա Սոբչակի հետ։
Նշենք, որ դեռ ստույգ տվյալներ չկան այն մասին, թե ինչ կլինի «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հետ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ շոուն էկրաններ պետք է վերադառնա աշնանը, երբ նորից եթեր դուրս կգան ժամանցային նախագծերը։