Շրի Լանկայում ցուցարարները հրկիզել են վարչապետի նստավայրը
Շրի Լանկայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ցուցարարները ներխուժել են Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեի նստավայր և հրկիզել այն։
Հիշեցնենք, որ Շրի Լանկայի վարչապետը համաձայնել էր հրաժարական տալ, սակայն նրա մամուլի ծառայությունից ասել են, որ նա այդ քայլին կգնա միայն այն ժամանակ, երբ երկրի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներով նոր կառավարություն կձևավորվի և խորհրդարանում մեծամասնություն կապահովվի:
Ավելին՝ այստեղ