Էրդողանը հրապարակել է մզկիթի վերածված Կարսի Սբ. Առաքելոց հայկական եկեղեցու նկարը՝ մուսուլմաններին մաղթելով «բարի ուրբաթ»
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Առանց մեկնաբանության, բայց խորհրդանշական
Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ինստագրամի պաշտոնական էջում տեղադրել է մզկիթի վերածված Կարսի Սբ. Առաքելոց հայկական եկեղեցու նկարը՝ մուսուլմաններին մաղթելով «բարի ուրբաթ»»։