Փարիզում հայազգի տղամարդը փորձել է ավտոմեքենայով մխրճվել մզկիթի մոտ հավաքված բազմության մեջ
Փարիզում 43-ամյա հայ տղամարդըը ավտոմեքենայով փորձել է մխրճվել մզկիթի մերձակայքում հավաքված բազմության մեջ։ Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Փարիզի Կրետեյ արվարձանում։
Ինչպես հաղորդվում է, մզկիթի շուրջ զոհեր չեն գրանցվել շնորհիվ ցանկապատի։ Վարորդն անհետացել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Նա ասել է, որ ցանկացել է վրեժխնդիր լինել Փարիզում իսլամական գրոհայինների վերջին հարձակումների համար։
Այժմ տղամարդը հոգեբանի վերահսկողության ներքո է։ Նշվում է, որ նախկինում նա քրեական պատասխանատվության է ենթարկվել մանր իրավախախտումների համար։