Արման Սաղաթելյանի թանկարժեք ժամացույցները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախկինում նախագահի մամուլի քարտուղար, ներկայում՝ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Սաղաթելյանն ունի մեկ բնակարան և «JEEP WRANGLER Sahara» մակնիշի ավտոմեքենա: Փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 37 հազար 91 ԱՄՆ դոլար, իսկ դրամական միջոցները՝ 7 միլիոն 850 հազար դրամ և 146 հազար 600 ամերիկյան դոլար:
Միաժամանակ հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սաղաթելյանը 8 միլիոն դրամը գերազանցող երկու ժամացույց ունի՝ Hublot և Zenith բրենդների:
Եկամուտները տարեսզկբից մինչև մայիսի 18–ը՝ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացվել են 4 միլիոն 443 հազար դրամ աշխատավարձից և 26 հազար 556 դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում