Աշոտ Արսենյանը կես տարում կես միլիարդ դրամի եկամուտ է ունեցել «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը մանդատը ստանալու օրվա դրությամբ ավելի քան 540 միլիոն դրամի բաժնետոմս ու բաժնեմաս է ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Արսենյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Մասնավորապես, բաժնետոմսը արժեցել է 296 հազար 800 դրամ, իսկ բաժնեմասը՝ 540 միլիոն դրամ:
Արսենյանը հայտարարագրել է 2 բնակարան, մեկ առանձնատուն, մեկ հողամաս և «MERCEDES–BENZ E250 D» մակնիշի ավտոմեքենա: Փոխառությունները պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 18–ի դրությամբ կազմել են 7 միլիարդ 925 միլիոն 4 հազար դրամ, 144 հազար 677 եվրո և 7 միլիոն 871 հազար 371 ԱՄՆ դոլար:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 200 միլիոն դրամ և 7 միլիոն 199 հազար ԱՄՆ դոլար, եկամուտներն էլ՝ 452 միլիոն դրամ և 5 միլիոն 506 հազար 877 ԱՄՆ դոլար, որից 5 միլիոն 499 հազար դոլարը նվիրատվությամբ ստացած գումար է, իսկ 7 հազարն էլ՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս: Դրամով արտահայտված եկամուտի մեծ մասը՝ 359 միլիոն 259 հազար և 86 միլիոն 566 հազար դրամը նույնպես փոխառություններից ստացված տոկոսն է, իսկ մնացած 4 միլիոն և 2 միլիոն 176 հազար դրամն էլ՝ համապատասխանաբար շահաբաժին և աշխատավարձ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում