Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
101 տարեկանում մահացել է ամենաշատը «Չեբուրաշկա»-ի կերպարով հայտնի դարձած մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը։ Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, խորհրդային անիմացայի դասականի մահվան մասին հաղորդել է "Союзмультфильм"-ի խմբագիր Սերգեյ Կապկովը։
Անվանի մուլտիպլիկատորի հեղինակած մուլտիֆիլմերից առավել հայտնիներն են՝ Կոկորդիլոս Գենան», «Գավ անունով կատվիկը ,«Ալվան ծաղիկը», «38 թութակները» և այլն։
Շվարցմանն անձամբ մասնակցել է Չեբուրաշկայի կերպարի ստեղծմանը։