Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики
Право

«Վիպ» մերսման սրահում հաճախորդներին հասցրել են «օրգազմի»․ այդպիսի «մերսումը» որակվել է որպես «սեքսուալ բնույթի գործողություն»

1in.am\ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սահակ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

25-ամյա Սահակ Դ.-ն մեղադրվում էր գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը, լինելով անհատ ձեռնարկատեր, 2015 թվականի սեպտեմբերին վարձակալել է Սեբաստիա փողոցի շենքերից մեկի նկուղային տարածքը:

Նա այնտեղ ստեղծել է «սեքսուալ բնույթի գործողություններով զուգորդված մերսման ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ հարմարություններ՝ սենյակներից մեկում կառուցել է լոգախցիկ, մյուս սենյակները կահավորել է մերսման համար անհրաժեշտ ներքնակներով, ձեռք է բերել մերսման համար նախատեսված յուղեր և գործարկել է մերսման սրահը»:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի հոկտեմբերից որպես մերսողներ՝ աշխատանքի է ընդունել երեք կանանց՝ Մ.-ին, Ա.-ին ու Լ.-ին, ովքեր սահմանված գնացուցակի համաձայն՝ 10 հազար դրամից մինչև 30 հազար դրամ վարձատրության դիմաց, հաճախորդներին առաջարկել են «Ռելաքս», «Սպորտային», «Էրո», «Վիպ» տեսակի մերսումներ, «որոնք զուգորդվել են հաճախորդների սեռական կրքերի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություններով…»:

Մատուցած ծառայությունների համար հաճախորդներից ստացած վարձատրությունը մերսուհիները հավասարապես կիսել են Սահակ Դ.-ի հետ:

Սահակ Դ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ որպես անհատ ձեռնարկատեր՝ որոշել է մերսման սրահ բացել: Նկուղային տարածք է վարձակալել, որոշակի վերանորոգման աշխատանքներ է կատարել, տեղադրել է գովազդային վահանակ:

Մերսուհիներ գտնելու համար համացանցում հայտարարություն է տեղադրել:

Առաջինն արձագանքել է Լ.-ն, հայտնել է, որ նախկինում աշխատել է մերսման սրահում: Լ.-ն ասել է, թե կարող է իր ծանոթ մերսուհիներին էլ հրավիրել:

Ինքը Լ.-ից ու նրա հրավիրած մերսուհիներից է իմացել նմանատիպ մերսման սրահներում գործող սակագները և՝ ինչ ծառայություններ են մատուցում հաճախորդներին այդ սրահներում:

Ինքը նախկինում այդ ոլորտին ծանոթ չի եղել, հիմք է ընդունել մերսուհիների ներկայացրած տեղեկությունները, նրանց ասածների հիման վրա՝ որոշվել են մերսման տեսակներն ու մատուցվող ծառայությունների գները:

Մերսման սրահն աշխատել է 2015 թվականի հոկտեմբերից, առաջարկվել են մերսման 4 տեսակներ:

«Ռելաքս» մերսման ժամանակ մերսուհին եղել է հագուստով, «Սպորտային» մերսման ժամանակ՝ կարճ «շորտերով» ու շապիկով, «Էրո» մերսման ժամանակ՝ միայն «ստրինգ» ներքնազգեստով, իսկ «Վիպ» մերսման ժամանակ վերը նշված մերսումների ամբողջությունն է մատուցվել:

Ինքը սրահում օրական ընդամենը 1-2 ժամ է անցկացրել:

Իհարկե, նախապես զգուշացրել է, որ մերսուհիները հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չունենան, մերժեն նմանատիպ առաջարկները:

Ինքը երբևէ նպատակ չի ունեցել նպաստելու մերսուհիների կողմից սեռական հարաբերություններ ունենալուն: Մերսուհիների կողմից մատուցված ծառայությունների համար գոյացած գումարները հավասարապես բաժանվել են իր ու մերսուհիների միջև:

Սրահի գործունեությունը կասեցվել է 2016 թվականի փետրվարին: Տարածքի սեփականատերը տարածքը տրամադրել է այլ անձի:

Գործով որպես վկա հանդես եկած մերսուհիները նշել են, որ իրենք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չեն ունեցել, բայց մերսման որոշակի տեսակների ավարտին հաճախորդին հասցրել են «օրգազմի»: Սահակ Դ.-ին հայտնի են եղել իրենց կողմից մատուցված ծառայությունների ձևերը: Իրենք ստացած գումարները կիսել են Սահակի հետ:

Որպես վկա հարցաքննվել են նաև մերսման սրահի տղամարդ հաճախորդներ, ովքեր նշել են, որ գնացել են մերսման սրահ՝ նպատակ ունենալով նաև սեռական հարաբերություն ունենալ մերսուհիների հետ, բայց մերսուհիներն ասել են, թե իրենք սեռական հարաբերություն չեն ունենում, միայն ձեռնաշարժությամբ իրենց հասցրել են սերմնաժայթքման:

Դատաբժշկական-սեքսոլոգիական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ մերսուհիների կատարած կոնկրետ գործողությունը հանդիսանում է «սեռական կրքի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություն»:

Ընդհանուր իրավասության դատարանը Սահակ Դ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել է 3 տարի իրական ազատազրկման: Սահակ Դ.-ն կալանքի տակ է առնվել հենց դատական նիստի դահլիճում:

Սահակ Դ.-ից որպես դատական ծախս՝ կատարված փորձաքննության արժեք, կբռնագանձվի 56 հազար 792 դրամ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Սահակ Դ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Մարինե Թովմասյանը:

Պաշտպանը պահանջել էր բեկանել մեղադրական դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ: Սահակ Դ.-ն մերսուհիներին խստիվ կարգադրել էր սրահի հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չունենալ: Եվ մերսուհիները կատարել են այդ պահանջը: Նրանք մատուցել են մերսման ծառայություններ: Եթե ինչ-որ տղամարդիկ մերսման արդյունքում հասել են սերմնաժայթքման, բավարարվել են ոմանց սեռական կրքերը, ապա դա միայն կարող է պայմանավորված լինել մերսման տեսակով ու տվյալ հաճախորդի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Պոռնկությանը նպաստելու հանցակազմ Սահակ Դ.-ի գործողություններում չկա: Ընդհանրապես՝ հստակ սահմանված չեն այն չափանիշները, որոնք կարող են դրվել մերսման սրահների գործունեության հիմքում: Մերսման սրահները առողջապահական հաստատություններ չեն, դրանք ոչ թե մարդկանց առողջացնելուն, այլ միայն հանգստացնելուն են կոչված:

Մերսման սրահները քիչ չեն, հիմնականում ոչ ոք չի ստուգում՝ որպես մերսուհի՝ ովքեր են աշխատում այդ սրահներում՝ հատուկ կրթություն ունե՞ն մերսողները, թե՞ ինքնակոչ կերպով են կատարում այդ աշխատանքը՝ երբեմն կամ հաճախ դուրս գալով զուտ մերսման գործառույթներից:

Մերսուհիներից մեկը այս գործի քննության ընթացքում ասել է, որ պարտադիր չէ մերսել մարդու սեռական օրգանը՝ նրան սեռական բավարարման հասցնելու համար, ինքը, օրինակ, կարող է այնպես մերսել հաճախորդի բութ մատը, որ հաճախորդը հասնի… «օրգազմի»…

Կոնկրետ մերսման այս սրահը փակելով՝ մյուս սրահների գործունեությունը չի կանոնակարգվում, բազմաթիվ մերսման սրահներ գործում են, մերսուհիները կատարում են նմանատիպ մերսումներ, ստացվում է՝ մի դեպքում սրահի գործունեության պատճառով սահմանվում է ազատազրկման ձևով պատիժ, իսկ նույն ժամանակ այլ սրահներում մատուցվում են նույնպիսի ծառայություններ, ստացվում են նյութական օգուտներ, իսկ օգուտ ստացողները գործում են անպատիժ:

Սահակ Դ.-ի շահերի պաշտպանը ակնհայտ խիստ ու հոգեբանորեն շատ ազդեցիկ համարեց հենց դատարանի դահլիճում երիտասարդ ամբաստանյալին կալանքի տակ վերցնելը առաջին ատյանի դատարանում՝ դատական ակտի հրապարակումից անմիջապես հետո: Դրա կարիքը մի՞թե կար՝ Սահակ Դ.-ն նախաքննության ու դատաքննության ընթացքում եղել է ազատության մեջ, չի խոչընդոտել գործի քննությանը, դրսևորել է պատշաճ վարքագիծ:

Փաստաբանը իր վերաքննիչ բողոքում բացի արդարացման պահանջից՝ ներառել էր ևս մեկ պահանջ՝ մեղադրանքը հաստատված գնահատելու դեպքում իր պաշտպանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, սահմանել փորձաշրջան, նրան չմեկուսացնել հասարակությունից, հնարավորություն տալ, որ Սահակ Դ.-ն իր ուսումով ու աշխատանքով ծառայի հասարակությանը:

Վերաքննիչ քրեական դատարանը ամբողջությամբ մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի իրական ազատազրկումով:

Բողոքի հետ հույսեր կապած երիտասարդ ամբաստանյալը ակնհայտորեն հուսահատվեց և ուղեկցողների հսկողությամբ դուրս բերվեց դատարանի դահլիճից: