Խերսոնի մարզը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ
Խերսոնի մարզը սկսել է նախապատրաստվել երկրամասը Ռուսաստանին միացնելու հանրաքվեի։ Այս մասին հայտարարել է ռուսական ուժերի կողմից ստեղծված տարածաշրջանային ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը Telegram-ի իր ալիքում։
«Առողջ դատողությունը հաղթեց մտավախություններին։ Այո, մենք պատրաստվում ենք հանրաքվեի և այն կանցկացնենք։ Եվ, որքան էլ որ տարօրինակ է, Խերսոնի մարզը որոշում կկայացնի և կմիանա Ռուսաստանի Դաշնությանը, կդառնա լիարժեք սուբյեկտ։ Մենք ձեզ հետ գալիս ենք Ռուսաստանի Դաշնություն: Մենք կառուցելու ենք այն երկիրը, որի մասին բոլորը երազել են երկար՝ նույն Խորհրդային Միության սկզբունքով»,- ասել է Ստրեմուսովը։
Ավելի վաղ Ստրեմուսովը հերքել էր, որ Խերսոնի մարզում ուկրաինական երկրամասը Ռուսաստանի կազմ մտցնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին լուրերը, քանի որ ընթացակարգը չէր ընդունվի համաշխարհային հանրության կողմից, ինչպես Ղրիմի դեպքում էր 2014 թվականին։ Ստրեմուսովն ընդգծել է, որ տարածաշրջանն ուղիղ կոչ կուղարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միանալու Ռուսաստանի Դաշնությանը։
Սակայն հունիսի կեսերին Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը հայտնել էր, որ, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանում հանրաքվե տեղի կունենա։ Ստրեմուսովի խոսքով՝ անդամակցության գործընթացը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի վերջ։