Շատունովին հրաժեշտ տալու են եկել ավելի քան տասը հազար մարդ
Արդեն ավելի քան 10 հազար մարդ է եկել հրաժեշտ տալու դերասան Յուրի Շատունովին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը գտնվող սգո սրահում, երկրպագուներին շոգի պատճառով ջուր է բաժանվել, հաղորդվում Է Մոսկվայի «Ритуал» պետական ծառայության Telegram-ալիքում։
Շատունովը մահացել է հունիսի լույս 23-ի գիշերը՝ 49 տարեկան հասակում։ Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը։
«Լեգենդար երգիչ Յուրի Շատունովի հրաժեշտի արարողությանը ներկա պահին եկել է ավելի քան 10 հազար մարդ։ Այս պահին արդեն բաժանվել է ավելի քան 3 հազար շիշ ջուր։ Ջրի անվճար բաշխումը կշարունակվի մինչեւ արարողության ավարտը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հղի կանանց, երեխաներին ու տեղափոխման սահմանափակ հնարավորություններով քաղաքացիներին թույլատրվել է արտահերթ մասնակցել արարողությանը: Տեղում հերթապահում է շտապօգնության երեք բրիգադ, որոնք պատրաստ են ցանկացած պահի օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։ Իրավապահ մարմինների 94 աշխատակիցներ, այդ թվում՝ Ռոս գվարդիայի, ճանապարհային ոստիկանության, ՆԳՆ, զբաղվում են իրավակարգի ապահովմամբ: