«Բայդենի խոսքերը` «Պուտինի` վառելիքի և ապրանքների թանկացման» մասին, եռակի սուտ են»
Բայդենի խոսքերը վառելիքի և ապրանքների «Պուտինի թանկացման» մասին եռակի սուտ են, գրում է WSJ-ը։
«Նա մեծ մասամբ սխալ է հասկանում գազի գնի բարձրացման պատճառը, ուռճացնում է Պուտինի լծակները և չափազանցում է Արևմուտքի արձագանքի համարձակությունը», - ասում է հոդվածագիր Հոլման Ջենկին կրտսերը:
Վաշինգտոնի ցանկությունը՝ մեղադրել Կրեմլին իր սխալ հաշվարկների համար, գլխավոր սխալներից մեկն է, մեջբերում է ՌԻԱ Նովոստին հրապարակման հեղինակին։
Լրագրողը եզրակացրել է, որ թանկացումների իրական պատճառը ոչ միայն համաշխարհային հանգամանքներն են, այլև դրանց նկատմամբ արևմտյան իշխանությունների սխալ արձագանքը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում վառելիքի գների ներկայիս աճի 55%-ը բաժին է ընկել դեկտեմբերից փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածին։