Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններում առաջարկել է քննարկել գյուղատնտեսության համար պարարտանյութերի մատակարարման հետ կապված իրավիճակը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվան և Մինսկը «պարարտանյութերի ամենախոշոր մատակարարներն են համաշխարհային շուկա»։ «Ես կցանկանայի ձեզ հետ խոսել նաև այս մասին՝ համաշխարհային շուկայի և մեր մշտական հաճախորդների կարիքները բավարարելու առումով»,- հավելել է ՌԴ ղեկավարը։
Պուտինը նշել է, որ համաշխարհային առևտրի 15%-ը և պարարտանյութերի որոշ տեսակների համար՝ 25%-ը «շատ նշանակալի ծավալ է»։