Սոչիում տարերային աղետ է մոլեգնում. երկու մեքենա քշել է ծովը, կան զոհեր
Սոչիում մոլեգնող տարերային աղետի հետեւանքով գետի հոսանքը երկու մեքենա է քշել ծովը։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ տարերքից հետո երկու կնոջ դի են գտել։
«Միջգերատեսչական քաղաքային օպերատիվ շտաբը հայտնում է, որ հայտնաբերվել է երկրորդ կնոջ դիակը, որը եղել է Զուբովա Շչել գյուղի մոտ ծովը քշած երկու մեքենաներից մեկում։ Տղամարդու եւ երեք երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշել են քաղաքապետարանից։