Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ կոնկրետ առաջարկ ունի. Լավրով
Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին և ունի կոնկրետ առաջարկներ այս առնչությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, փոխանցում է Lenta.ru-ի թղթակիցը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են երկու կողմերի կողմից՝ սահմանազատման և սահմանագծման համար։
Նա նաև խոստացել է հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման՝ նշելով այս ուղղությամբ առաջընթացը։
«Մենք ընդհանուր ըմբռնում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ հարցում խորհրդակցում է Հայաստանի հետ։
Ալիևն իր հերթին ասել է, որ Բաքուն պատրաստ է լուծել Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ կապված հարցերը։