Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистов
Право

Կաշառք պահանջելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ահազանգ է ստացվել՝ բռնաբարության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը կարճելու համար գումար պահանջելու վերաբերյալ։

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում անմիջապես կատարվել են նախնական ուսումնասիրություններ։ Արդյունքում պարզվել է, որ 2017թ. մայիսի 6-ին ոստիկանությունում Լոռու մարզի անչափահաս բնակչուհուց (2000թ. ծնված) հաղորդում է ստացվել, որ նույն մարզի մի բնակիչ իրենց տան ննջարանում, բռնություն գործադրելով, բռնաբարել է իրեն:

Անչափահաս աղջկա մայրը նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնել է, որ տղան, ով նույնպես անչափահաս է՝ ծնված 2000թ., իր դստեր ննջարանում գիշերել է իր թույլտվությամբ և հերքել բռնաբարության հանգամանքը։ Ըստ մոր հայտարարության՝ անչափահասների միջև սեռական հարաբերությունը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել մի շարք փորձաքննություններ: Անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող, իսկ մայրը՝ տուժողի ներկայացուցիչ։

Տուժողի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ սեռական հարաբերության մասին վկայող տվյալներ չեն հայտնաբերվել, սակայն աղջկա մարմնի վրա, թևերին հայտնաբերվել են կապտուկներ, քերծվածքներ։ Վնասվածքներ են հայտնաբերվել նաև տղայի պարանոցի հատվածում։ Համեմատական հետազոտության համար վերցվել են փորձանմուշներ և նշանակվել համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։

Նախաքննության ընթացքում տուժողը մի քանի անգամ փոխել է ցուցմունքը, իսկ տուժողի ներկայացուցիչը հայտարարել է, թե, իբր, գործը կարճելու համար գումար են պահանջել։ Ներքին անվտանգության վարչությունում կատարված ուսումնասիրության ընթացքում անչափահաս աղջկա մայրը պնդել է, թե գործի վարույթը կարճելու համար կաշառք են պահանջել տղայի մորեղբորից, ինչն իրենց բացատրություններում հերքել են անչափահա տղան և նրա մորեղբայրը։

Նկատի ունենալով, որ տուժողի ներկայացուցչի գրավոր հայտարարությունն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչության նախնական ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: