ԱՄՆ-ը կարող է դավաճանել Եվրոպային և օգնել Ռուսաստանին. WP
Washington Post-ի սյունակագիր Ջոշ Ռոջինը գրել է, որ Միացյալ Նահանգները, փորձելով հաղթահարել երկրում վառելիքի գների աճը, կարող է վնասել Եվրոպային և օգնել Ռուսաստանին։
Լրագրողը կարծում է, որ «եվրոպական դաշնակիցների նկատմամբ դավաճանությունը» կլինի «ԱՄՆ-ից նավթի արտահանման սահմանափակումը»։
Ռոջինը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խիստ անհանգստացած է բենզինի գների կտրուկ աճից։ Ավելի ցածր գների հասնելու համար առաջարկվում է սահմանափակել նավթի արտահանումը կամ ամբողջությամբ դադարեցնել այն։
Բայց նման քայլը կնվազեցնի դրա քանակը համաշխարհային շուկաներում, և դա Եվրոպային կդնի ծայրահեղ ծանր դրության մեջ, պարզաբանել է լրագրողը։