Վտանգավոր վիրուս կա. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է.
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում Կասպերսկի հակավիրուսների դետեկտ արած ամենաակտիվ վիրուսներից հենց հիմա Ուկրաինան, Ռուսաստանն ու Եվրոպան բմբլող վիրուսն ա (Դեռ վերջնական պարզ չի, թե սա Petya որ մոդիֆիկացիան ա, եւ միանշանակ դեռ դետեկտ չի արվում, իհարկե, ոնց հասկանում եմ, մուտացիաներ են գնում)։ Ասածս էն ա, որ մեր մոտ էլ ա լցվել։ Զգուշ եղեք։
Թարմացրեք Վինդոուզը, անտիվիրուսները հենց հիմա ձեռքով ապդեյթ տվեք ու բոլոր անծանոթներից նամակները քցեք մի կողմ առանց բացելու։ Դժվար էսօր ժառանգություն ստանաք Լյուքսեմբուրգից ու բաց թողեք այդ հիանալի պահը