Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Общество

Նոր ու բարդ իրավիճակ սահմանին. Ինչ է սպասվում

lragir.am-ը գրում է

Ռուսական փորձագիտական շրջանակներում կրկին սկսել են խոսել Ղարաբաղում պատերազմի բռնկման հավանականության մասին: Ընդ որում, հաճախակի են դարձել նաեւ հրապարակումները, որոնցում Հայաստանին «խորհուրդ» է տրվում դիմել հարձակողական գործողությունների, նոր տարածքներ գրավել:
Այս հրապարակումները նախորդեցին ու հետեւեցին ադրբեջանական մարդասպանության հերթական ակտին, որին զոհ գնաց 4 հայ զինծառայող: Հայկական կողմը մի քանի օր անց հայտարարեց, թե Ադրբեջանը դիվերսիայի փորձ է կատարել, տապալվել ու տվել 4 զոհ:

Զուգահեռ, հայկական կողմը դիմում էր միջազգային կառույցներին՝ Ադրբեջանին զսպելու կոչով:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ստացել է ռուսական զենքի նոր խմբաքանակ, որն ուղարկելու է շփման գիծ:
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ չի կարդացել պատերազմի հավանականության մասին հրապարակումները, սակայն հայկական բանակն ի վիճակի է կանխել պատերազմը. «Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն», ասել է նա:
Նա ասել է նաեւ, որ հայկական կողմը հետեւել է Ադրբեջանի զորավարժություններին ու համապատասխան եզրահանգումներ կատարել:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը՝ «հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն», հետաքրքիր է ռուս փորձագետների «հարձակողական խորհուրդների» ֆոնին: Ի՞նչ է սա՝ զգուշավորությո՞ւն, թե՞ անորոշություն, որն առաջացել է նոր իրավիճակում:

Ոչ վաղ անցյալում՝ ապրիլյան պատերազմից հետո, հայկական կողմն ավելի «հարձակողական» հայտարարություններ էր անում, քիչ թե շատ հստակեցնելով սեփական դիրքորոշումը: Թվում էր՝ Հայաստանը կօգտագործի այդ շանսը, որն ապրիլին տվել էր հայկական զինուժը՝ դուրս գալու համար այն ռազմա-քաղաքական փակուղուց, որն առաջացել էր Ղարաբաղի խնդրում Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետեւանքով: Այդ դիրքորոշումը խոշոր հաշվով ոչ այլ ինչ էր, քան Ադրբեջանի իրավունքների ճանաչում:
Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ «տեղն ընկավ», եւ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը կրկին անցել է «պաշտպանության», Ադրբեջանին հնարավորություն տալով կրկին օրակարգ բերել իր իրավունքների հարցը:
Այդ իրավունքները ոչ ոք չի ճանաչում, թերեւս Հայաստանի իշխանությունից բացի: Ապրիլից հետո Ադրբեջանը հայտնվել է փակուղում, որից մինչ այժմ չի կարողանում դուրս գալ միայն այն պատճառով, որ դա թույլ չեն տալիս արտաքին շահագրգիռ կողմերը:

Ադրբեջանին արգելել են պատերազմել եւ ըստ էության անտեսում են նրա պահանջները, եւ նրան մնացել է միայն մարդասպանությունը սահմանին:
Հայաստանի իշխանությունը դիմում է միջազգային հանրությանը, որպեսզի զսպեն Ադրբեջանին: Միջազգային հանրությունն արել է իրենից կախվածը, իսկ Հայաստանի իշխանությունն ընդունա՞կ է անել գոնե այն, ինչ կախված է իրենից: Օրինակ, վերջ տալ Ադրբեջանի մարդասպանության մարտավարությանը:

Ադրբեջանը ստացել է ռուսական զենքի նոր խմբաքանակ, նշվում է, որ դա նախկինում կնքված պայմանագրի կատարումն է: Հետաքրքիր է, որ դա հիմնականում պաշտպանական զենք է, ոչ թե հարձակողական: Հետաքրքիր է նաեւ, որ ռուս փորձագետներից մեկն «իմիջիայլոց» նշել էր, որ հնարավոր է այդ զենքը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ է:
Իրանի պարագան ուշագրավ է Մերձավոր Արեւելքում վերջին իրադարձություններից հետո, երբ արաբական երկրները պատժամիջոցներ մտցրեցին Կատարի դեմ: Իրանը եւ Թուրքիան հանդես եկան Կատարի պաշտպանության դիրքերից, Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջեւ լարվածության նոր ալիք բարձրացավ: Փաստացի, Մերձավոր Արեւելքում առաջացավ երկու «ճամբար»՝ մի կողմից Սաուդյան Արաբիայի, մյուս կողմից՝ Թուրքիայի ու Իրանի գլխավորությամբ:

Ադրբեջանը կամա թե ակամա հայտնվեց Սաուդյան «ճամբարում» այն բանից հետո, երբ Ալիեւը Էր Ռիադում մասնակցեց արաբա-իսլամական-ամերիկյան վեհաժողովին: Դրանից մի քանի օր հետո տեղի ունեցավ Կատարի ճգնաժամը:

Ռուսաստանը փորձում է օգտագործել այս իրավիճակն Ադրբեջանին իր կողմ քաշելու համար, մի կողմից զենք մատակարարելով, մյուս կողմից՝ խաղարկելով «հայկական սպառնալիքը»: Ռուսաստանը ներկայում անհրաժեշտություն չունի դա անել հայկական շահերի հաշվին, սակայն, մյուս կողմից, Ռուսաստանի փակուղային իրավիճակի պատճառով անորոշությունը եւ վտանգը մեծանում են:

Մանրամասն` այստեղ