33–ամյա կինը փորձել է ինքնասպանություն գործել
Երևանում 33–ամյա կինը փորձել է ինքնասպանություն գործել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայողներին քաղաքացին հայտնել է, որ մի կին անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել: Ծառայողներին հաջողվել է կնոջը մեծ դժվարությամբ վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր: Լրատվամիջոցին կնոջ ազգականները հայտնել են, որ նա 33 տարեկան է, երեք երեխայի մայր,և սոցիալական խնդիրներից դրդված, փորձել է ինքնասպան լինել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։