Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
uncategorized

Արտահանողների համար ծիրանի սպառման հնարավորություններին խոչընդոտելը կարող է ստեղծել նմանատիպ իրավիճակ նաև մյուս ապրանքատեսակների դեպքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ շաբաթ «Ելք» խմբակցության Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը և պատգամավոր Լենա Նազարյանը ահազանգել էին այն մասին, որ «Սպայկա» ընկերությունը Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի մեծ շուկայում ծիրանի մատակարարման մենաշնորհ ունի և այլ հայկական արտահանող ընկերություններ այդ շուկայում չեն կարողանում իրացնել իրենց ծիրանը:

Երեկ արդեն Արայիկ Հարությունյանը մեկ այլ գրառում էր արել, որում մասնավորապես ասվում էր, որ խնդրի հետ կապված արձագանքել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով առաջարկել էր վերջինիս միասին այցելել «Սպայկա» և հասկանալ, թե բանն ինչումն է:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Գյուղնախարարությունը և ՌԴ–ում ՀՀ առևտրային ներկայացուցչությունը չեն հերքում, որ խնդիր կա և, որ բացի «Սպայկայից», Կրասնոդարի ամենամեծ շուկան` «Ռոզա Վետռովը» փակ է Հայաստանից ծիրան արտահանողների համար: Միաժամանակ նրանց համար փակ է նաև «Լենին խուտոր» երկրորդ մեծ շուկան:

«Այս իրավիճակում մեր փոքր արտահանողները կրում են ֆինանսական զրկանքներ: Պատկերացնելու համար իրավիճակը, նշեմ, որ այդ երկու շուկաները տարածաշրջանում յուրօրինակ հաբի դեր ունեն` ապրանքը կուտակվում է այստեղ, հետո ցրվում ՌԴ հարավով մեկ: Այստեղ մի քանի տոննա ապրանքը կարող է 10 րոպեում, միջինը մի քանի ժամում սպառվել, ինչը շատ ձեռնտու է արտահանողներին: Հիմա փոքր արտահանողները ստիպված են լրացուցիչ ժամանակ, ռեսուրս, գումար վատնել տասնյակ կիլոմետրեր կտրել, գնալ այլ քաղաքներ ու գյուղեր, ու այստեղ օրերով սպառել իրենց ծիրանը` սրանից բխող բոլոր բացասական հետևանքներով»,– գրել էր ավագանու անդամն իր էջում:

Այս գրառմանը հետևել էր Սամվել Ֆարմանյանի պատասխանն առ այն, որ «Ելք»–ի իր գործընկերները խորությամբ չեն ընկալել խնդրի նրբությունը և չեն տրամադրում խնդիր ունեցող արտահանողների կոնտակտային տվյալները: «Սիրելի՛ գործարար, ում ծիրանը չի իրացվել, դիմե՛ք հենց հիմա «Սպայկա», իրենք կօգնեն հենց հիմա այդ հարցը լուծել։ Դուք հաստատ որոշ գործիչներից շուտ կընկալեք խնդիրը, և հաստատ գոհ կլինեք. այդ մասին ինձ այսօր բացատրեց իրենց վաճառքի պատասխանատուն։ Ինքս հասկացել եմ խնդիրը, իսկ ում խնդրել եմ փոխանցի այս հաղորդագրությունը Ձեզ և հեռախոսահամար տա, որ հետ զանգեն՝ վստահ չեմ...»,– ասել էր Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ Հայաստան վերադառնալուն պես կհանդիպի «Ելք» դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին:

Այս հարցի շուրջ «Փաստը» զրուցել է Արայիկ Հարությունյանի հետ:

– Դուք «Սպայկայի» ներկայացուցիչների հետ խոսե՞լ եք այս խնդրով, արդյոք Ձեզ որևէ պատասխան տվե՞լ են:

– Խնդրի մասին մեզ հայտնի է դարձել երկու օր առաջ, որոշ արտահանողներ դիմել էին մեզ, ահազանգել սոցցանցերով: Մեզ առայժմ հաջողվել է ստանալ պաշտոնատար անձանց մեկնաբանություններ, ինչպես նաև լսել փոքր արտահանողների: Առաջիկայում նախատեսվում է հանդիպում «Սպայկայի» հետ, տեսնենք, թե երբ դա տեղի կունենա: Այս զարգացումներից հետո հետաքրքիր կլիներ լսել նաև նրանց:

– Ձեր գրառման մեջ նաև նշել եք, թե սա կարող է բերել նրան, որ այլ տեսակի մրգատեսակներ արտահանող փոքր ընկերությունները նույնպես հետագայում կարող են նմանատիպ խնդիրների բախվել: Այս մասին իրենք՝ փոքր արտահանող ընկերությունների ներկայացուցիչներն էլ են փաստո՞ւմ:

– Խնդիրն այստեղ այն է, որ եթե մենք հանդուրժում ենք, որ մի ընկերություն, օգտագործելով իր գերիշխող դիրքը, մեր արտահանողների համար փակում է ծիրանի սպառման հնարավորությունները, ապա դա կարող է տեղի ունենալ նաև մյուս մրգատեսակների և բանջարեղենի դեպքում, ինչն ինքնաբերաբար կհանգեցնի մեկ ընկերության գերակայությանը տվյալ շուկաներում: Սրան կհետևեն մի շարք գործընթացներ` փոքր արտահանողների թվի կրճատում, արտահանման գների ձևավորում մեկ ընկերության, այլ ոչ թե շուկայի կողմից, և այլն:

– Ինչպե՞ս է ստացվել, որ «Սպայկայի» իշխանությունն այդքան ընդարձակվել է, ինչի՞ հաշվին: Սրա դեմն առնելու տարբերակ տեսնո՞ւմ եք:

– Այն տնտեսական հարաբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն Հայաստանում, հանգեցնում են նման մենաշնորհների գոյացմանը: Մեր շուկան փոքր է և արտադրողների թիվն էլ մեծ չէ, հետևաբար և պետությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի խոշորները չվնասեն փոքր ու միջին արտադրողին և արտահանողին: Միայն «Սպայկայի» խնդիրը չէ, մենք նման մենաշնորհների ականատես ենք լինում մենք կենսագործունեության շատ ոլորտներում, ինչը հետևանք է հովանավորչության, փոքր ու միջին բիզնեսին խրախուսելու ցանկության բացակայության, օլիգարխներին կամ իշխանավորներին պատկանող ընկերությունների հետ «գլուխ չդնելու» ցանկության, անկախ դատարանների բացակայության, բիզնեսի պաշտպանությամբ զբաղվող մարմինների թերի աշխատանքի հետ և այլն:

Հավելենք, որ մենք փորձեցինք կապ հաստատել նաև «Սպայկա» ընկերության փոխտնօրենի հետ, ինչը, սակայն, չհաջողվեց: