Համացանցը քննարկում է Մերիլին Մոնրոյի՝ Քիմ Քարդաշյանի կողմից վնասված զգեստը և պահանջում դատի տալ Քիմին․ (լուսանկարներ)
Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստի նոր վնասվածքը այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանն այն կրել է Met Gala-ին: Ինչպես պարզվել է, զգեստից ոչ միայն մի քանի բյուրեղներ են պակասում, և գործվածքը քայքայված է, այլև պատռված է հագուստի ժապավենը։
Այս լուրը զայրացրել է համացանցի օգտատերերին, ովքեր քննադատել են Քիմ Քարդաշյանին և նույնիսկ առաջարկել դատի տալ նրան զգեստը փչացնելու համար։
«Զզվելի է։ Ես այնքան վրդովված եմ, որ նա փչացրել է պատմության մի գեղեցիկ կտոր, որը ստեղծվել էր միայն մեկ թագուհու՝ Մերիլինի համար:
Նա փորձել է պատմության մեջ մտնել՝ կապվելով Մերիլին Մոնրոյի հետ։ Բայց նա պատմության մեջ կմնա՝ որպես եսասեր մարդ, ով ոչնչացրեց Մերիլին Մոնրոյի ամենաթանկ ունեցվածքից մեկը՝ ուշադրություն գրավելու համար»,֊գրել է օգտատերերերից մեկը Instagram-ում:
Քննադատության է արժանացել ոչ միայն ինքը՝ Քիմը։ Օգտատերերը դատապարտել են թանգարանի աշխատակիցներին, որոնք Քարդաշյանին թույլ են տվել զգեստը կրել մեծ գումարի դիմաց։
Քիմ Քարդաշյանը հայտնվել էր Met Gala-ի ուշադրության կենտրոնում՝ կրելով Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստը, որով աստղը երգել էր հայտնի «Happy Birthday, Mr. President»֊ը Ջոն Քենեդի համար։ Ռեալիթիի հեռուստաաստղը հագուստը վարձել է 5 միլիոն դոլարով։
Ինքը՝ Քիմ Քարդաշյանը, չի մեկնաբանել սկանդալը՝ չնայած սոցցանցերի բաժանորդների քննադատությանը։