Զախարովան մեկնաբանել է Եվրախորհրդարանի պատգամավորի հայտարարությունները միջուկային զենքի մասին
Եվրախորհրդարանի պատգամավոր Ռադոսլավ Սիկորսկու (ավելի վաղ նա զբաղեցնում էր Լեհաստանի ԱԳ նախարարի եւ պաշտպանության նախարարության պաշտոնները) արտահայտությունները՝ Ուկրաինային միջուկային զենք մատակարարելու Արեւմուտքի իրավունքի մասին հարվածի տակ են դնում լեհ ժողովրդին, որը ներքաշվում է աշխարհի միջուկային վերաձևման մեջ, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ԱԳ նախկին նախարար, Պաշտպանության նախկին նախարար եւ այժմ Եվրախորհրդարանի պատգամավոր Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Արեւմուտքն իրավունք ունի Ուկրաինային միջուկային զենք մատակարարել։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի կողմից իբր Բուդապեշտի հուշագրի խախտման պատճառով (միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Ուկրաինայի միանալու կապակցությամբ անվտանգության երաշխիքների մասին միջպետական փաստաթուղթ):
«Լեհ քաղաքական գործիչները, որոնք կառավարվում են ամերիկյան լարերով, ծայրահեղական գաղափարախոսություն են ցուցաբերում, ատելություն են տարածում, կոնֆլիկտներ հրահրում, իսկ այժմ նաեւ սպառնում են մոլորակին միջուկային զենքի չտարածման ռեժիմի խախտմամբ։ Բայց ամենակարևորը՝ նրանք հարվածի տակ են դնում լեհ ժողովրդին, որը ներքաշվում է աշխարհի միջուկային վերաձևման մեջ», - գրել է Զախարովան իր Telegram-ալիքում՝ մեկնաբանելով Սիկորսկու հայտարարությունները։