Էրդողանը ցանկանում է հաջորդ շաբաթվա ընթացքում հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցություններ անցկացնել առաջիկա շաբաթվա ընթացքում։
«Հնարավոր է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հեռախոսային բանակցություններ վարենք պարոն Պուտինի հետ», - ասել Է Էրդողանը՝ Վանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: