Տեխասի կենդանաբանական այգու տեսախցիկները ֆիքսել են սարսափազդու անհայտ արարածի
Հյուսիսային Տեխաս նահանգի Ամարիլո քաղաքի կենդանաբանական այգու անվտանգության տեսախցիկը մայիսի 21-ի գիշերը ժամը 01:30-ի սահմաններում ֆիքսել է առեղծվածային անհայտ արարածի, որը մեծապես տարակուսել է տեղի իշխանություններին: Կենդանաբանական այգու հրապարակած լուսանկարում երևում է ինչ-որ բրդոտ և երկոտանի մի բան, որը թափառում է պաշտպանված օբյեկտի ցանկապատի շուրջը, գրում է New York Post-ը։
«Արդյո՞ք դա տարօրինակ գլխարկով մարդ է, ով սիրում է գիշերը քայլել: Կամ մի մեծ կոյո՞տ` իր հետևի ոտքերի վրա: Չուպակաբրա՞: Սա Ամարիլոյի իրական առեղծվածն է, և մենք օգնություն ենք խնդրում այն լուծելու համար»,- ասվում է կենդանաբանական այգու կայքում։ «Կարևոր է նշել, որ այս արարածը գտնվել է Ամարիլոյի կենդանաբանական այգուց դուրս: Կենդանաբանական այգի մտնելու փորձի հետքեր չեն եղել»,- նշվում է հաղորդագրությունում։
Կենդանաբանական այգու մասնագետներն այս արարածին անվանել են UAO - Unidentified Amarillo Object` Ամարիլոյի չնույնականացված օբյեկտ. «Մենք պարզապես ցանկանում էինք, որ Ամարիլո համայնքը զվարճանա», - ավելի ուշ ասել է Ամարիլո քաղաքի այգիների և հանգստի մենեջեր Մայքլ Քաշուբան:
Նշվում է, որ այս միջադեպից կենդանիներ և մարդիկ չեն տուժել, հանցավոր գործունեության հետքեր չկան։