Պուտինը հայտարարել է, որ նրանք, ովքեր լքել են Ռուսաստանը, «կզղջան այդ որոշման համար»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է, և նրանք, ովքեր կորոշեն լքել երկիրը, կզղջան իրենց որոշման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօրվա պայմաններում, երբ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ թռավ, հեռացավ, նախընտրեց այստեղ ինչ-որ գործունեություն դադարեցնել, կփոշմանեն դրա համար։ Դա սպառնալիք չէ: Նրանք կզղջան ոչ այն պատճառով, որ մենք սպառնում ենք որևէ մեկին. մենք հենց չենք սպառնում որևէ մեկին: Նրանք կփոշմանեն, քանի որ Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է»,- ասել է նախագահը։