Ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխված երեխաների մոտ կա դրական դինամիկա
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ կա դրական դինամիկա: Նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից ու տեղափոխվել հիվանդասենյակ:
Երկրորդ երեխայի մոտ նույնպես նկատվում է դրական դինամիկա: Երեկ փոքրիկի կյանքին սպառնացող վտանգ կար, այսօր այդ վտանգն այլևս չկա: 4-ամյա տղան դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու երեխա էր տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ: Առաջին ուղղաթիռը տեղափոխել էր մոտ 3 մետր բարձրությունից ընկած 8-ամյա աղջնակին, իսկ երկրորդը՝ 4-ամյա տղայի՝ ծանր շնչառական անբարարվածությամբ: