Էրդողանը նախագահի թեկնածու է առաջադրվել Ժողովրդական դաշինքի կողմից
2023 թվականին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Ժողովրդական դաշինքի թեկնածուն երկրի գործող ղեկավարն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Lenta.ru-ն։
Էրդողանը նաև կոչ է արել երկրի ընդդիմությանը հրապարակել իրենց թեկնածուի անունը։
Նրա խոսքով, հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին։