ՀՀ գլխավոր դատախազի այցն Արցախ հարուցել է Բաքվի հերթական հիստերիան
ԱՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազի` Արցախ կատարած այցին։
Բաքուն համարել է, որ այս քայլը «լուրջ վնաս է հասցնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին հետհակամարտային շրջանում, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին»։
«Հայկական կողմի այս անպատասխանատու և սադրիչ քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Երևանն անկեղծ չէ կարգավորման հարցում, ինչպես նաև ստվեր է գցում միջազգային միջնորդների ջանքերի վրա»,- նշել են գերատեսչությունում։
Բաքուն նաև զերծ չի մնացել սպառնալիքներից. «Այս քայլի ողջ պատասխանատվությունը կրում է հայկական կողմը»,- եզրակացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։