Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը
Երևանում ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։
Ինչպես հայտնի է, նիստին կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների 128 պատվիրակ: Նիստի ընթացքում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կներկայացնի Հայաստանի Հանրապետության գործունեությունը մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ` նախագահական գերակայությունների իրականացման համատեքստում։ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անդամ, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր հերթին կանդրադառնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքի և կազմակերպության հաշվետու ժամանակահատվածի գործունեությանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը իր հերթին կխոսի ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ գործունեության իրավական ապահովման կատարելագործման միջոցառումների մասին։ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման նախագահի տեղակալ Անատոլի Վիբորնին կներկայացնի ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովրդավարական ընտրությունների, ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության իրավական ստանդարտի մշակման մարտահրավերները հասարակական-քաղաքական ոլորտում։