Ֆրանսիացի եվրապատգամավորը Զելենսկուն մեղադրել է խաբեության մեջ
Վլադիմիր Զելենսկին խաբել է եվրոպական երկրներին՝ համոզելով նրանց Ուկրաինա զենք մատակարարել, հայտարարել Է Եվրախորհրդարանի պատգամավոր Թյերի Մարիանին Valeurs Actuelles թերթին տված հարցազրույցում:
«Վլադիմիր Զելենսկին դերասան է։ Նա խաղացել է արեւմտյան աշխարհի մոլորությունների վրա։ Նրան հաջողվել է արագ օգտվել եվրոպական կուրությունից։ «․․․» Իլյուզիոնիստ Զելենսկուն հաջողվել է իր հետևից տանել եվրոպական մայրաքաղաքներ, որոնք այժմ պատրաստ են տնտեսական և աշխարհաքաղաքական ինքնասպանություն գործել՝ նրան հաճոյանալու համար», — ասել է Մարիանին:
Ֆրանսիացի քաղաքական գործչի կարծիքով՝ Կիևին զենք ուղարկելը չի կարելի անվանել ոչ՝ մարդասիրական գործողություն, ոչ՝ նույնիսկ ռազմավարական որոշում։ Դա Եվրոպայում լարվածության նոր օջախի միտումնավոր ստեղծում է, որը վերջին հաշվով վնաս կհասցնի բոլորին։