Լավրովը հայտարարել է ՆԱՏՕ-ի կողմից կոպիտ պատասխանի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սերբիա» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Մոսկվային «բավականին ուղիղ և կոպիտ» է պատասխանել ՆԱՏՕ-ի ընդլայնման և դրան Ուկրաինայի անդամակցության հարցի վերաբերյալ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ ուղղակիորեն և բավականին կոպիտ ասացին` դաշինքի ընդլայնումը և այդ գործընթացում Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը մեր գործը չէ, մենք չպետք է խառնվենք այդ հարցերին», - ընդգծել է արտգործնախարարը։