Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցորենի արտահանումը 37-ից հասցնել 50 միլիոն տոննայի
Ռուսաստանը նոր գյուղատնտեսական տարում (սկսվում է 2022 թվականի հուլիսի 1-ից) կարող է հացահատիկի արտահանումը ընթացիկ գյուղատնտեսական տարում (ավարտվում է հունիսի 30-ին) 37 միլիոն տոննայի փոխարեն հասցնել 50 միլիոն տոննայի: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ընթացիկ գյուղատնտեսական տարում մենք կարտահանենք 37 մլն տոննա հացահատիկ, իսկ 2022/2023 գյուղատնտեսական տարվա համար, կարծում եմ, արտահանումը կավելացնենք մինչև 50 մլն տոննա»,- ասել է երկրի ղեկավարը։
Նույն հարցազրույցում նա նշել է, որ ուկրաինական ցորենի պոտենցիալ արտահանման ծավալը կազմում է 20 մլն տոննա, իսկ իրական հնարավորություններն էլ ավելի քիչ են։
Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման հարցի լուծման վերաբերյալ նախագահն ասել է, որ այն կարող է արտահանվել Դանուբով կամ Լեհաստանով, բայց ամենաէժան ճանապարհը կլինի դա անել Բելառուսով, ինչը կպահանջի պատժամիջոցների վերացում։
Այդ կապակցությամբ պետության ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր վերահսկողության տակ գտնվող նավահանգիստների միջոցով ապահովել անարգել արտահանում։