ՃՏՊ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած
Հունիսի 3-ին, ժամը 17։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ-ին՝ Տափերական գյուղում բախվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Ս․, ծնված 1981 թ.) և «Zil-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1984 թ․):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Ս․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը։