Երևանում 21-ամյա վարորդը Nissan Teana-ով բախվել է «Հայմամուլի» կրպակին
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40–ի սահմաններում 21-ամյա Հենրիկ Համբարձումյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Հայմամուլի» կրպակին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Կրպակին պատճառվել է նյութական վնաս:
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: