Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունիսի 2-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.38 դրամով և կազմել 443.26 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.61 դրամով և կազմել 473.98 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 7.19 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.73 դրամով և կազմել 556.20 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 52.33 դրամով և կազմել 26291.93 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.94 դրամով և կազմել 307.97 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ: