Հրդեհ է բռնկվել Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարի տանը
Մայիսի 25-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնում է shamshyan.com-ը։
Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Պարզվել է, որ այրվել է նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Պարգև Հարությունյանին պատկանող տան տանիքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը հնարավոր է առաջացած լինի էլեկտրական լարերի կարճ միացումից:
Պ. Հարությունյանը Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարն է։ Փաստի առթիվ Շիրակի մարզի ՀՏԱ հետաքննության վարչությունում նյութեր են նախապատրաստվում: