ԱՄՆ-ում անհետացած 5-ամյա Արամազդի հայրը ձերբակալվել է սպանության մեղադրանքով
ԱՄՆ-ում անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյանի հայրը որդու մեկամսյա ապարադյուն որոնումներից հետո ձերբակալվել է սպանության կասկածանքով: CNN-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանական գրասենյակից:
35-ամյա Արամազդ Անդրեասյան ավագին ձերբակալել են հունիսի 23-ին՝ Լաս Վեգասում: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է ստիպել ոստիկաններին ձերբակալել երեխայի հորը:
Արամազդ կրտսերը անհետացել է ապրիլի 22-ին, երբ երեխայի մայրը հայտնել էր, որ հայրը նրան չի բերել նախատեսված հանդիպման վայրն իրեն փոխանցելու համար: Երեխան այդ մեկ շաբաթը հոր հետ էր անցկացրել:
Այդ նույն օրը ոստիկանությունը երեխայի հորը հայտնաբերել էր հիվանդանոցում: Նրան անգիտակից էին գտել Հարավային Պասադենա շրջանի կայանատեղիում` իր մեքենայի կողքին: Երեխան այնտեղ չի եղել:
Երեխային վերջին անգամ տեսել էին դրանից երկու առաջ, երբ հայրը երկու ազգականի հետ միասին նրան «Դիսնեյլենդ» էին տարել: