Սա միջազգային շանտաժ է. Ուկրաինան՝ հացահատիկի արտահանումը դադարեցնելու մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի անդրադարձել է այն լուրերին, որ Մոսկվան կարող է դիտարկել Սև ծովում նավահանգիստների շրջափակման վերացումը: Ռուսական նավատորմի կողմից Սևծովյան անցումների շրջափակումը կարող է հանգեցնել պարենային համաշխարհային լուրջ ճգնաժամի, զգուշացնում է ՄԱԿ-ը։
Ուկրաինան հացահատիկի, եգիպտացորենի և արևածաղկի ձեթի աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկն է։ Ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով պայմանավորված՝ մատակարարումները դադարեցվեցին Օդեսայի նավահանգստային պահեստներում, մասնավորապես, կուտակվեց հարյուր հազարավոր տոննա ցորեն։
«Միջազգային շանտաժի ավելի լավ օրինակ չկա»,- այս մասին ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ։ Նա կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները և ամբողջությամբ շրջափակել ռուսական արտահանումը։