Off-duty. Մադոննան և FKA Twigs-ը Լոնդոնում զբոսանքի ժամանակ հայտնվել են պապարացիների օբյեկտիվում (լուսանկարներ)
Մադոննան և բրիտանացի երգչուհի FKA Twigs-ը հայտնվել են պապարացիների օբյեկտիվում, երբ նրանք վերադառնում էին լոնդոնյան ակումբից։ Մադոննան կրում էր թափանցիկ սպիտակ տոպ՝ կորսետով, մինի կիսաշրջազգեստ և ցանցավոր զուգագուլպա։ Աստղի կերպարը համալրում էին աքսեսուարները՝ զարդեր, մուգ ակնոց և կարմիր ձեռնոցներ, երգչուհին հյուսել էր մազերը։
FKA Twigs-ը երեկույթի համար ընտրել էր նմանատիպ տեսք՝ մինի շորտեր՝ շապիկով, կովբոյական երկարաճիտ կոշիկներ և բաճկոն։ Երգչուհու գլխին վառ գլխակապ էր։
Սա Մադոննայի՝ FKA Twigs-ի հետ անցկացրած առաջին երեկոն չէ։ Ավելի վաղ Մադոննան այցելել էր իր ընկերուհու նորաձեւության ցուցադրությանը, որը նույնպես անցկացվում էր Լոնդոնում։