Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայում ներկայացրեց Buissup նախագծի շրջանակում կայանալիք միջոցառումները
Մայիսի 24-ին Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդիպեց հայ համայնքի երիտասարդներ իհետ, որի ընթացքում Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Գումաշյանը ներկայացրեց Buissup նախագծի շրջանակներում կազմակերպվող առաջիկա միջոցառումները։ Հանդիպմանը մասնակցեց ավելի քան 50 հայ ազգի երիտասարդներ Ռուսաստանի առաջատար բուհերից։
Հանդիպմանը ներկայացվեց Buissup Hackathon նախագիծը, որը կանցկացվի հուլիսի 9-10-ը Մոսկվայում և ՀՀ 4 քաղաքներում։ Միջոցառման 35 շարունակական ժամերի ընթացքում լավագույն գաղափարների շուրջ կձևավորվեն թիմեր, որոնք մենթորների օգնությամբ կստեղծեն իրենց նախագծերի նախատիպերը։
Միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես արդեն ձևավորված թիմեր, այնպես էլ բիզնես գաղափար ունեցող անձինք, որոնք ցանկանում են իրենց թիմ ներգրավե լծրագրավորողի, մարկետոլոգի, դիզայների կամ այլ մասնագետի։
Մրցույթի ավարտին լավագույն թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու ասոցիացիայի ամենամեծ երիտասարդական միջոցառմանը` Buissup Global Forum 2022-ին, շրջանցելով հայտադիմումների փուլը։
Buissup Global Forum 2022-ը կանցկացվի սեպտեմբերի 5-11-ը Հայաստանի Դիլիջան քաղաքում։ Ֆորումի 7 օրերի ընթացքում արդեն ձևավորված թիմերը կզարգացնեն իրենց բիզնես նախագծերը։ Եզրափակիչ օրը 200 մասնկաիցները հնարավորություն կունենան ներդրողներին ներկայացնելու իրենց գաղափարները, իսկ լավագույնները կստանան ներդրումներ հետագա զարգացման համար։ Buissup Global Forum 2021-ի արդյունքում լավագույն 9 գաղափարներն ընդհանուր ստացել են ավելի քան 1,2 միլիոն դոլարի ներդրումներ։
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Buissup Global Forum-ի գլխավոր մենթորներից Նարեկ Ալեքսանյանը, ով ներկայացրեց Ասոցիացիայի միջոցառումների շրջանակում ստարտափների հետ աշխատելու մոտեցումով և ընթացքով։ Իրենց հիշողություններով և մասնակցության փորձով կիսվեցին նաև Buissup Global Forum 2021-ի մասնակիցները, ովքեր պատմեցին միջոցառմանը մասնակցելուց հետո իրենց մասնագիտական աճի մասին: